Էլիզաբեթ 2-րդը կարող է թագը զիջել թոռանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայի թագավորական պալատը հրաժարվել է մեկնաբանել ավստրալական ամսագրի այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Էլիզաբեթ 2-րդ թագուհին պատրաստվում է հրաժարվել գահից՝ հօգուտ իր թոռան՝ Ուիլյամ արքայազնի. տեղեկացնում է ТАСС-ը:

Թագավորական ընտանիքի կյանքին ուշադիր հետևող բրիտանական լրատվամիջոցներն անտեսել են այդ լուրերը և չեն արտատպել ավստրալական Women’s Day ամսագրի հոդվածը:

Ամսագիրը գրել էր, որ Էլիզաբեթ II-ը, իբր, պատրաստվում է հրաժարականի մասին հայտարարել ծննդյան տոների առթիվ երկրի բնակչությանը հղվելիք ուղերձում: Դրանից հետո, ըստ ամսագրի, գահակալելու են թագուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը:




Լրահոս