Վրաստանը պատրաստ է «շարունակել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ»: Չորեքշաբթի Բրյուսել կատարած իր այցի ավարտին նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մենք կարողացել ենք ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ և պատրաստ ենք կառուցողական ոգով այն շարունակել»,-ասել է նա: Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում մենք սկզբունքային ենք լինելու», – հավելել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ 2 տարում Վրաստանը կարողացել է նվազագույնի հասցնել լարվածությունը Ռուսաստանի հետ: