Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հետաքրքրվեց, թե անձնական տվյալների միասնական ռեեստրից ովքեր իրավունք ունեն օգտվելու:
Ի պատասխան Կառավարության ներկայացուցիչը նշեց, թե մեկ ուրիշ անձ լիազորված լինելով կարող է օգտվել անձնական տվյալներից: Երբ խոսելու հերթը հասավ. Լ. Դոխոլյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծիծաղելով նշեց.
«Եթե դուք խոսում եք, հետո հերթը գալիս է, ցնցվե՛ք մի կերպ, որ հասկանամ»: Ի պատասխան Լևոն Դոխոլյանը նշեց, թե ձեռք է բարձրացրել: