ՕԵԿ-ում լուրջ խմորումներ են. հավանական է, որ առաջիկայում ՕԵԿ քաղխորհրդի անդամների թիվը նվազի, քանի որ ՕԵԿ-ականներից ոմանք պարզապես հիասթափվել են այս կուսակցությունից: Ավելին, ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, իբր ավելի քան 150 հազար անդամ ունեցող այս կուսակցությունն առաջիկայում հազիվ մի քանի տասնյակ հազար անդամ հավաքի, այն էլ՝ վարչական ռեսուրսների շնորհիվ: Այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը հայտնվեց կիսալուծարված վիճակում՝ սառեցնելով կուսակիցների անդամակցությունը, շատերը չեն ցանկանում հետ վերադառնալ: Նման մթնոլորտ է տիրում հատկապես մարզերում: Օրինակ՝ Գյումրիում ՕԵԿ թիմը սկսել է կամաց-կամաց ցրվել: Նույն վիճակն է նաեւ Վանաձորում: ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը, սակայն, շտապեց հերքել այս տեղեկությունները: «Ժողովուրդ»-ի հարցին, թե վստահ է, որ 150 հազար ՕԵԿ-ականները կվերադառնան, Ամիրյանը պատասխանեց. «Մենք խստացումներ ենք մտցրել ՕԵԿ անդամագրման կարգում, այնպես որ ՕԵԿ-ին անդամագրվելն այլեւս հեշտ չի լինի»:
ՕԵԿ-ԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՇԱՐՔԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ