Ռուսական Տուլայի «Արսենալ»-ի հարձակվող Արթուր Մալոյանը հայտարարել է, որ իրեն մեկ անգամ են պաշտոնապես հրավիրել՝ հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում: Նա հերքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն խոսքերը, թե ինքը հավաքականի կազմում հանդես գալու համար թանկարժեք մեքենա է պահանջել:
«Ինձ մեկ անգամ եմ պաշտոնապես հրավեր ուղարկել: Այն ժամանակ ես 18 տարեկան էի և տեղափոխվեցի Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմ: Մերժեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը, քանի որ չէի ցանկանում լեգեոնական դառնալ Ռուսաստանում: Գումարած դրան՝ կար նաեւ անվստահություն: Ինչ վերաբերում է «Պորշ» ավտոմեքենային, ապա դա անհեթեթություն է: Երբեք մեքենայի կամ գումարի համար չէի խաղա ազգային թիմում եւ կապ չունի, թե որ հավաքականի համար: Ինձ համար հաճելի չէր լսել այդ խոսքերը», – նշել է նա:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, թե Մալոյանը հավաքականում հանդես գալու համար ֆեդերացիայից «Պորշ» մակնիշի մեքենա է պահանջել: