Շումախերը չի կարողանում խոսել ու տեղաշարժվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆորմուլա-1» մրցարշավի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կաթվածահար վիճակում է և չի կարողանում տեղաշարժվել առանց հաշմանդամի սայլակի: Այդ մասին հայտնել է նախկին մրցարշավորդ Ֆիլիպ Ստրեյֆը: Բացի այդ, վերջինիս խոսքով, Շումախերը խոսելու և հիշողության հետ կապված խնդիրներ ունի:

«Նրա համար շատ դժվար է, քանի որ չի կարողանում խոսել: Նա կաթվածահար է գտնվում է անվասայլակում», – ասել է Ստրեյֆը F1i.com-ին:

Ստրեյֆը, ով ժամանակին նույնպես կաթվածահար է եղել, նշել է, որ Շումախերը կարողանում է շփվել հարազատների հետ, բայց՝ միայն հայացքով: «Հարազատների կողքին նա կարող է ավելի շուտ վերականգնվել, բայց, միևնույն է, դա շատ դժվար է», – ասել է ֆրանսիացի մրցարշավորդը:




Լրահոս