ԱՐՏՅՈՒՇԱՆ ԳՆԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին ՀՀ ԿՀԸ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ից: ՀՅԴ-ից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Արտյուշա Շահբազյանը (3-րդ հորիզոնական) եւ Կարինե Հարությունյանը (6-րդ հորիզոնական): Հիշեցնենք, որ այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր դեռեւս մայիսի 23-ին: Այսպիսով՝ ՀՅԴ խմբակցությունում կլինեն՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը: Ի դեպ, հանուն Բաբայանի ՀՅԴ-ն «զոհաբերեց» ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր նախկին հանձնաժողովի անդամ Շահբազյանին:




Լրահոս