Նոյեմբերի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ օրակարգային նախագծերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ԱԺ նիստերի դահլիճում անցկացնել, Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալե թեմայով խորհրդարանական լսումներ:
Այնուհետեւ պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթը:
Հեղինակն առաջարկում է ,Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքում դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես նաեւ դատապարտել վերոնշյալ ազգերի ցեղասպանությունը: Քննարկվող փաթեթի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը որոշել է նիստը շարունակել նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին: