Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին համարում է, որ Անդրկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը լավ չէ:
«Ես գոհ չեմ այդ իրավիճակից»,- անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` մասնավորապես Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանման դեպքին, այս մասին նշեց Ռեյիսին:
Դեսպանը հույս հայտնեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանն ու Ադրբեջանը կլուծեն բանակցային ճանապարհով: «Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները և կհասնեն խնդրի լուծմանը»,- ընդգծեց նա:
Դեսպանը շեշտեց, որ խնդիրը պետք է լուծվի առանց բանակի միջամտության: Այն հարցին, թե տարածաշրջանում Ադրբեջանն արդյոք պահո՞ւմ է խաղաղությունը, դեսպանը միայն պատասխանեց, որ պետք է լինի խաղաղություն, և խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով: