![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/Panda+Tai+Shan+Plays+Snow+Last+Day+Zoo+Before+M52pGOoVPpXl.jpg)
Տորոնտոյի կենդաբանական այգում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են 6-ամյա Դա Մաո պանդայի չարաճճիությունները:
Արջուկը տարբեր մարմնամարզական վարժություններ է կատարում՝ իր հրճվանքն արտահայտելով տեղացող ձյան կապակցությամբ:
Պանդան ժամանակավորապես Տորոնտո է բերվել Չինաստանից: Ենթադրվում է, որ նա կմնա Կանադայում մինչև 2018թ.: