Մոնրեալցի լուսանկարիչ Դեվիդ Ֆրայհայտը բացառիկ կադրեր է ստացել՝ իր տեսախցիկին ամրացնելով կերակուր սկյուռի համար:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է գազանիկը միառժամանակ հապաղում, հետո՝ բռնում տեսախցիկն ու փախչում:
GoPro տեսախցիկի քաշն ընդամենը 74 գրամ է, այդ պատճառով կենդանին այն հեշտությամբ ծառն է բարձրացնում: Դրանից հետո նա փորձում է կրծել այն, հետո, հասկանալով, որ համեղ չէ, վայր է գցում: