Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Սպորտինգ»-ում, ցանկանում է վերադառնալ «Մանչեստեր Յունայթեդ»:
«Ես «Սպորտինգ» եկա, որպեսի խաղային պրակտիկա կուտակեմ: Եթե ինձ նման առաջարկ արվի, ես անպայման այն կդիտարկեմ», – նշել է նա:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբի կազմում Նանին անցկացրել է 147 խաղ և դարձել 26 գոլի հեղինակ: 2014թ. սկզբին անգլիական ակումբի ղեկավարությունը որոշեց ֆուտբոլիստին վարձակալության ուղարկել պորտուգալական «Սպորտինգ»: