Դատաբժիշկ – փորձագետը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։ Այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը` հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար, դեպքին առնչվող զինծառայողներից մեկից պահանջել է 150.000 ՀՀ դրամ։

Ապացույցների համակցության հիման վրա կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով Ս. Հայրապետյանը ձերբակալվել է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս