ԿՐԱԿԵԼ Է ՈՒՐԱԽԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի թիվ 79 դպրոցում կազմակերպված վերջին զանգի արարողության ժամանակ դպրոցի բակում կրակոցներ են հնչել:
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի առջեւ կայանված «Մերսեդես» մակնիշի ջիփ ավտոմեքենայից մի հոգի դուրս է եկել ու իր մոտ եղած որսորդական հրացանից օդ կրակել եւ նույն ջիփով հեռացել:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները կարճ ժամանակում պարզել են, որ նշված ջիփի համարանիշները եղել են 14 ՕԼ 414, որը պատկանում է Արամ Թովմասյանին, որին իր որդու՝ Վազգեն Թովմասյանի հետ միասին բերման են ենթարկել:
Արդեն ոստիկանությունում հայրն իրավապահներին է հանձնել իրեն պատկանող «Ֆաբարմ» տեսակի հրազենը եւ 4 փամփուշտ՝ խոստովանելով, որ կրակոցների հեղինակը եղել է ինքը եւ դա արել է տղայի վերջին զանգի առթիվ: «Ուզում էի ուրախացնեի էրեխեքին»,-ոստիկանությունում ասել է Թովմասյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Չարբախի բաժանմունքում քննություն է սկսվել:

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս