
«Խնամի լինելը իրենից ոչ մի բացասական բան չի ներկայացնում»:
Բարեկամությունը, անշուշտ, բոլոր ժամանակներում է խրախուսվել: Առավել եւս, երբ խոսքը երկու մինչ այդ անծանոթ ընտանիքների միջեւ ստեղծվող կամրջի մասին է: Այս առումով Հ. Աբրահամյանի հետ միանշանակորեն համաձայնել է պետք, բայց երբ բարեկամությունը քաղաքականությամբ է ներծծվում, ճաքերն անխուսափելի են դառնում: Այս դեպքում Հ. Աբրահամյանի եւ Գ. Ծառուկյանի բարեկամությունն ամեն պահի կարող է նորանոր հակասություններով առանձնանալ, քանի որ ԱԺ նախկին նախագահն ամեն գնով ձգտում է ե՛ւ ՀՀԿ վերնախավին սիրաշահել, ե՛ւ Ծառուկյանների հետ բարեկամություն անել: