
«Ավելի շատ բիզնեսից պաշտոնյա են դառնում, քան պաշտոնյայից՝ բիզնեսմեն»:
Դեռեւս մարզպետի պաշտոնը զբաղեցնող նախկին բիզնեսմենն այս դեպքում չի սխալվում: Ինքն էլ նույն ճանապարհն է անցել ու ակնհայտորեն մոլորվել ԲՀԿ հայտարարությունից, ինչը նաեւ իր պաշտոնանկությունն է ենթադրում: Գործարարությամբ զբաղվելը, իհարկե, շատերի տարերքն է, բայց քաղաքականության պտուղներն ավելի քաղցր են: Այդ իսկ պատճառով էլ պաշտոն ստանալուց հետո որեւէ գործարար չի ցանկանում կորցնել այն: Եւ հետո, հայկական իրականության հարուստ փորձը բազմաթիվ օրինակներ ունի, երբ պաշտոնյա լինելն ամենեւին էլ չի խանգարում բիզնեսի բարգավաճմանը: Ավելին, նպաստում է, որ պետական լծակներն օգտագործվեն սեփականի համար: