Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ազատելու համար:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Armlur.am -ի հետ զրույցում ասաց, որ այս քայլին պետք է դրական տեսանկյունից նայել: Մեր այն հարցին, թե ինչու հատկապես հիմա դատապարտեցին Ադրբեջանին Ռ. Սաֆարովին ազատ արձակելու համար, և արդյոք ուշացած չէ՞ արդեն այս դատապարտումը, պատգամավորը պատասխանեց. «Այո´, բավականին ուշացած է, բայց ինչպես ասում են` ավելի լավ է ուշ, քան երբեք»:
Կ. Աճեմյանի դիտարկմամբ` այս դատապարտման և օրեր առաջ ԼՂ տարածքում ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի միջև պետք է աղերսներ որոնել: