Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 23-24-ին գիշերը կնվազի 2-4, ցերեկը՝ 4-6 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
22-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: