Դանիլ Խաչատուրով. ինչպես է միլիարդատեր դարձել Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսգոստրախ» ընկերության գլխավոր տնօրեն և համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկն է: Forbes-ի վարկանիշներում նա նույնիսկ առաջ է անցել մեր նախորդ հերոսներից մեկից՝ «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանից:

Այսօր Armlur.am-ը կներկայացնի, թե իր այսօրվա դիրքին ինչպես է հասել Դանիլ Խաչատուրովը:

Կենսագրությունը: Ծնվել է Մոսկվայում 1971 թվականին:

1994 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը: 2000-2002 թվականներին աշխատել է «Славнефть» ընկերությունում:    

1997-2000թթ. ընթացքում` փոխնախագահի, իսկ հետո ավագ փոխնախագահի պաշտոնում ղեկավարել է «Բին» ընկերության ներդրումային և ֆինանսական քաղաքականությունը։

2000-2002թթ. եղել է «Սլավնավթ» ընկերության փոխնախագահը։ 2002թ. մայիսից «ՌոսԳոսՍտրախ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդականն էր։ Նույն թվականի հուլիսին նշանակվում է «ՌոսԳոսՍտրախի» գործադիր տնօրեն։

2004թ. ապրիլի 1-ից այդ ընկերության գլխավոր տնօրենն է։

image

Կարողությունը: Դանիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: Նա մոտ տասը տարի շարունակ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում: Հատկանշական է, որ  2009 թվականին՝ համաշխարհային ճգնաժամի  պատճառով նրա գործերը կտրուկ վատանում են, սակայն հաջորդ տարիներին «Ռոսգոսստրախ»-ը կրկին ամուր ոտքերի վրա է կանգնում:

73cd193271fb

Խաչատուրովի կարողությունը հետևյալ դինամիկան է ունեցել.

2006 – 760 միլիոն դոլար

2008 – 2 մլրդ դոլար

2011թ. 1.5 մլրդ դոլար

2013թ. ՝ 2.4 մլրդ դոլար

Գործունեությունը: Դանիլի սկզբնական կապիտալը ձևավորվում է «Славнефть» ընկերությունում աշխատելիս: Սակայն նավթային բիզնեսը նրան այդքան էլ չէր հետաքրքրում, և նա որոշում է անցնել ապահովագրության ոլորտ: Խաչատուրովն ու նրա գործընկերները սնանկ ճանաչված «Ռոսգոսստրախ»-ը կառավարությունից ձեռք են բերել 2001-2003 թթ.՝ բաժնետոմսերի 75%-ի համար վճարելով 60 մլն ԱՄՆ դոլար, ապա գնել են նաև մնացած 25%-ը: Դանիել Խաչատուրովին հաջողվել է խորհրդային ընկերությունը վերածել ապահովագրական հսկայի, որն ունի տարեկան 3 մլրդ դոլարի եկամուտ:

10

Զուտ կապիտալը՝ 2,4 մլրդ ԱՄՆ դոլար (2013 թ. մարտի դրությամբ)

Տարիք՝ 41

Հարստության աղբյուր՝ ապահովագրություն, բանկային համակարգ, անշարժ գույք

Forbes վարկանիշ

Forbes միլիարդատերեր՝ 613-րդ հորիզոնական

Forbes Ռուսաստան՝ 43-րդ հորիզոնական

Կարդացեք նաև՝ Քըրք Քըրքորյան. ամենահարուստ հայի հաջողության գաղտնիքները

Ինչպես է հարստացել միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամոն




Լրահոս