
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների ուսումնասիրությունների, գազով ըմպելիքները 20 տոկոսով ավելացնում են շաքարախտով հիվանդանալու հավանականությունը:
Գազավորված ըմպելիքները կարող են վատ անդրադառնալ նաեւ ատամների, լյարդի, երիկամների եւ այլ օրգանների վրա՝ օրգանիզմին պատճառելով նույնքան վնաս, որքան ծխախոտը: Դրանց առաջացրած հավանական հիվանդությունների ցանկում նույնպես առաջին հորիզոնականներում է քաղցկեղը: Ահա թե ինչու ծխախոտն ու գազավորված ըմպելիքները դնելով մեկ նժարի վրա՝ ամերիկացի փորձագետներն առաջարկում են գազավորված ըմպելիքների վրա, ինչպես ծխախոտի տուփերի վրա, անպայման մակնշմամբ գրել, թե դրանք որքան վտանգավոր են: Ի դեպ, կառավարությունն արդեն մշակում է դպրոցներում եւ մանկապարտեզներում երեխաների սննդակարգը կարգավորելուն վերաբերող օրինագիծ, որի շնորհիվ մանկական հաստատություններում երեխաները զերծ կմնան անառողջ սննդի օգտագործումից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: