Ի՞նչ խորամանկ քայլ է արել «ՀՀՇ-ի Գեւորիկը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ՀՀՇ-ի Գեւորիկի» կինը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, զույգ որդի է ունեցել: Նա որդիներից մեկի անունը դրել է Սեյրան, մյուսինը` Մանվել: Մեր տեղեկություններով՝ հայրիկն իր որդիներին անվանակոչել է՝ ի պատիվ հանրահայտ գեներալ Սեյրանի եւ զորավար Մանվելի: «ՀՀՇ-ի Գեւորիկը», ով վաղուց արդեն ՀՀԿ-ինն է, նախկինից միայն անունն է մնացել, թերեւս հույս ունի, որ իր որդիների անվանակից գեներալներն իրենց խնամակալության տակ կվերցնեն ապագա զինվորներին եւ կհոգան, որ նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հայրը «չնեղվի»: «Ժողովուրդը» եւս շնորհավորում է Գեւորգին եւ մաղթում, որ որդիները մեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ երեխաների ապագան կախված լինի բացառապես նրանց ծնողներից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս