Արդարադատության փոխնախարարը բարկացրել է ՀՀԿ-ականներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ-ում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի կողմից ներկայացնելիս պատգամավորները չէին թաքցնում, որ զեկուցողի վրա վրդոված են: Փոխնախարարի վրա վրդոված էին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները: Նրանցից մի քանիսն անգամ բանավիճում էին Արսեն Մկրտչյանի հետ: Վերջինս չէր էլ փորձում սիրաշահել իշխանական պատգամավորներին:
Բանն այնտեղ հասավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա լքեց նիստերի դահլիճը: Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է կարգավորել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անձնական տվյալները մշակելու եւ պահպանելու կարգն ու պայմանները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անկախ «նեղացվածության աստիճանից»՝ ՀՀԿ-ն, միեւնույն է, նախագծին կողմ է քվեարկելու, քանի որ այն մշակել եւ խորհրդարան է ներկայացրել սիրելի Կառավարությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս