ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՏԱՊ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀՀԿ ՆԻՍՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am –ն իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահին ՀՀԿ-ում ընթացող նիստի օրակարգը հետեւյալն է. ՕԵԿ-ի հետ ստորագրվելիք կոալիցիոն հուշագրի տեքստը, վաղը կայանալիք խորհրդարանի առաջին նիստի մանրամասներն ու ԱԺ ղեկավարության հարցերը: Որոշվում է նաեւ, թե ովքեր պետք է լինեն ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահները:
Armlur.am-ի տեղեկություններով, արդեն որոշվել է, որ ԱԺ նախագահ պետք է լինի Հովիկ Աբրահամյանը, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնում շարունակի աշխատել Տիգրան Սարգսյանը: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը ցանկանում է ԱԺ փոխխոսնակի պատոնում տեսնել կին ՀՀԿ-ականի: Ըստ ամենայնի, ԱԺ փոխխոսնակներ կլինեն Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: “Ես կարծում եմ, որ ԱԺ նախագահին եւ փոխնախագահներին կընտրեք միաձայն”,- ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հավելենք, որ ՀՀ Կառավարության կազմի հարցը կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին՝ առանձին նիստի շրջանակներում, երբ արդեն գործող կառավարության լիազորությունները դադարած կլինեն:
Ի դեպ, ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը Աշգաբադից շտապ վերադարձել է Հայաստան:




Լրահոս