Գորիս քաղաքում հացը չի էժանացել. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հացը չի էժանացել, այն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ: Հոկտեմբերին Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն տարածեց մասնավորապես նշելով, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հանդիպել է հաց արտադրողների հետ, որի ընթացքում որոշում է կայացվել 600 գրամ հացը վաճառել 200 դրամով, մինչդեռ մինչ այդ 500 գրամանոց հացը, ըստ հաղորդագրության, վաճառվել է 240 դրամով: Երեկ Գորիսում մեր թղթակցի կատարած հարցման ընթացքում պարզվել է, որ գորիսեցիները ոչ միայն տեղյակ չեն այսպես ասած հացի էժանացումից, այլև պնդում են, որ հացը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, արժե 200 դրամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս