20 րոպե ընդմիջումից հետո օրենքն այդպես էլ չընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հերթական օրն այսօր մեկնարկեց երեկ քննարկված հարցերի քվեարկությամբ: Քվեարկության դրվեց երեկ քննարկված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ օրենքը համարեց բավական խնդրահարույց:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, որից հետո քվեարկության դրվեց նախագիծն ու չընդունվեց:  Մինչ այդ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե իրենք ձեռնպահ են քվեարկելու օրենքի նախագծին:




Լրահոս