Այսօր Ազգային ժողովում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: Մեծամասնությունը երկու անգամ անընդմեջ չկարողացավ քվորում ապահովել, և օրենքների նախագծերը մերժվեցին:
Ինչպես արդեն հայտնել էինք, առաջինը չընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկության դրվեց նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որը ևս չընդունվեց:
Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ այս օրինագիծը թալան է, և իրենք կոչ են անում առհասարակ չմասնակցել քվեարկությանը: