Կրկին Սպիտակ տուն ներխուժելու փորձ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Այովա նահանգի բնակիչը ձերբակալվել է ԱՄՆ-ի նախագահի նսստավայր՝ Սպիտակ տուն մուտք գործելու փորձ կատարելիս: Այդ մասին հայտնել է երկրի գաղտնի ծառայությունը:

Այովա նահանգի 40-ամա բնակիչ Ար Ջեյ Կաֆիմը մոտեցել է Գաղտնի ծառայության սպային և հայտնել նրան, որ «ինչ-որ մեկն իրեն ասել է Սպիտակ տուն մտնել»:

Ձերբակալվածի խոսքով՝ ինքը մեքենայով է եկել Այովայից՝ անցնելով ավելի քան 1500մ ճանապարհ: Սպիտակ տանից մի քանի թաղամաս այն կողմ կայանված նրա մեքենայի բեռնախցում գտել են 40 փամփուշտով հրացան և դանակ: Տղամարդուն մեղադրել են չգրանցված զենք պահելու մեջ: Նրան կարող են նաև այլ մեղադրանքներ ներկայացվել, տեղեկացնում է РИА Новости-ն:




Լրահոս