Ովքեր դուրս են գալիս, հավուր պատշաճի թող դուրս գան. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում,կարծես թե, ավանդույթ է դարձել, որ նախորդ նիստում քննարկված օրինագծերի քվեարկությունից հետո պատգամավորների մեծամասնությունը լքում է դահլիճը:

Այսօր ևս այդպես էր. օրենքների քվեարկությունից և երկու անգամ այն չանցկացնելուց հետո դահլիճում նստածներից շատերն իրար հետևից լքեցին դահլիճը:

Խորհրդարանում մի պահ աղմուկ և իրարանցում տիրեց, իսկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իրեն բնորոշ ձևով սաստեց նրանց. «Ովքեր դուրս են գալիս, հավուր պատշաճի թող դուրս գան»:




Լրահոս