Ազգային ժողովի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյայի 4-րդ օրը, որի ընթացքում տեղի է ունենալու մի շարք կարևոր նախագծերի քննարկում:

Խորհրդարանի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ:

Հիշեցնենք, որ այսօր քվեարկության դրվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը չընդունվեց:

 Քվեարկության դրվեց նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որը ևս չընդունվեց: Մեծամասնությունը երկու անգամ անընդմեջ չկարողացավ քվորում ապահովել, ինչի հետևանքով էլ օրենքների նախագծերը մերժվեցին:




Լրահոս