Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի ֆիզիկոս Անտոն Շարիպովին իր վրա փորձ անցկացնելու է մղել Ice bucket challenge միջազգային ակցիան: Ողջ աշխարհում մարդիկ իրենց վրա սառցաջուր են լցնում, որպեսզի մարդկության ուշադրությունը հրավիրեն կենտրոնական նյարդային համակարգի հիվանդության վրա և բարեգործության միջոցով կանխեն դրա տարածումը:
Ֆլեշմոբը վերածվել է գաղափարների պայքարի՝ ջրվելու տեղի և եղանակի առումով: Միքի Ռուրկն, օրինակ, դա արել է հեռուստաշոուի ժամանակ, իսկ Բիլ Գեյթսը դրա համար հատուկ սարք է ստեղծել:
Ռուս գիտնականը որոշել է, որ սառցաջրով դույլը շատ հեշտ տարբերակ է և այն փոխարինել է հեղուկ ազոտով: Նշենք, որ հեղուկ ազոտի ջարմաստիճանը -196 է, նրա մեջ ընկղմված մարդը մի քանի վայրկյանից դառնում է սառցե ծաղիկ:
Որքան էլ որ անհավանական թվա, հենց այդ հեղուկն է գիտնականը իր գլխին լցրել. տեղեկացնում է Вести-ն: