ԳԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիրությունը ոչ միայն տգեղ է դիտվում, այլեւ մեծ վնաս է հասցնում առողջությանը: Էլ չասած այն մասին, թե չափազանց գիրությունն ինչպիսի անհարմարություններ է ստեղծում: 19-ամյա բրիտանուհի Ջորջիա Դեւիսին հոսպիտալացնելու համար հրշեջներից, շինարարներից, փրկարարներից եւ ոստիկաններից կազմված 30-հոգանոց անձնակազմը ստիպված է եղել քանդել տան պատերը: Աղջիկն այնքան է գիրացել, որ նույնիսկ դժվարանում է քայլել եւ, բնականաբար, ինքնուրույն փողոց դուրս գալ էլ չի կարող, այս իսկ պատճառով փրկարարները ստիպված են եղել քանդել տան պատերը` նրան տնից դուրս բերելու համար: Շուրջ 8 ժամ տեւած գործողությունների արդյունքում աղջկան բարեհաջող տեղափոխել են հիվանդանոց:




Լրահոս