ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օրեր առաջ Ավանի խանութներից մեկից գնեցի գարեջուր, եւ վաճառողուհին ասաց, որ խմելուց հետո շիշը կարող եմ վերադարձնել եւ վերցնել շշի գումարը: Այդ պահին հարմար չէր, որ շիշը վերադարձնեի, բայց մի քանի օր հետո, երբ շշերը շատացան, ես տարա խանութ, որ վերցնեն ու գումարը տան, բայց վաճառողը մերժեց: Վաճառողի այդ քայլը մի՞թե սպառողի իրավունքների ոտնահարում չէ:

Արայիկ Իսահակյան, 38 տարեկան, կենսաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե օրենքի տեսանկյունից նայենք, ապա որեւէ կոնկրետ օրենք այդ դեպքի վերաբերյալ չկա: Բայց եթե հարցին նայենք սպառողի եւ խանութի համբավի տեսանկյունից, ապա կարող եմ ասել, որ վաճառողը պետք է վերցներ շշերը, քանի որ նախ հենց ինքն է ասել, որ կվերցնի, ու բացի այդ, ցանկացած խանութի յուրաքանչյուր աշխատող գնորդի հանդեպ պետք է ցուցաբերի առավելագույն դրական վերաբերմունք, եւ սպասարկման որակը պետք է լինի բարձր մակարդակի:

Հայաստանի սպառողների միության
նախագահ Արմեն Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ երեւույթին, խոսքը գարեջրի տարբեր տեսակների շշերի հետ ընդունման մասին է: Հավանական է, որ ներկրված գարեջրի շշերը հետ չընդունվեն, իսկ տեղականինը ե՛ւ խանութները, ե՛ւ արտադրող ընկերությունները հազիվ թե մերժեն:




Լրահոս