
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի համալսարանում հնչած կրակոցների հետևանքով առնվազն 2 վիրավոր կա. տեղեկացնում է ТАСС-ը: Միջադեպը տեղի է ունեցել Տալախասի քաղաքում. տեղեկացնում է ABC հեռուստաընկերությունը:
Տուժածների վիճակի մասին տեղեկատվությունն առայժմ բացակայում է: Հայտնի չէ նաև, թե արդյոք նրանք այդ բուհի ուսանողներ են:
Համալսարանի ղեկավարությունը բոլոր ուսանողներին «վտանգավոր իրավիճակի» մասին տեղեկատվություն է հղել և հորհուրդ տվել նրանց ապաստարան փնտրել: