Լուսանկարն արվել է Երեւանի Տիգրան Մեծի փողոցում
Խանութի ցուցապաստառի տառասխալը երկար ժամանակ է՝ աչք է ծակում (պետք է լիներ ոչ թե «ներքնազգեստեր», այլ «ներքնազգեստներ»): Հետաքրքիր է՝ ինչով է զբաղված Լեզվի պետական տեսչությունը, կամ մի՞թե այդ խանութում մի գրագետ մարդ չկա, որ եզակի թիվը հոգնակիի վերածելիս ճիշտ կազմի բառը: Ստիպված «Ժողովուրդ»-ն է կատարում նրանց գործը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ