Այսօր՝ մայիսի 30-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես armlur.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքից հայտնել են ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն, որ Նոր Հաճնի Հարավարևմտյան թաղամաս սեփական տներից մեկի հողամասից մոտ 50 մ բարձրությունից տղամարդ է ընկել և մահացել։
Մահացածի դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Գեղամ Գրիգորյանի և Աբովյանի հրշեջ–փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 66-ամյա Աղաբեկ Ադամյանն էր, ով, ըստ հարևանների պատմածի, հողամասում աշխատանքներ կատարելու ժամանակ սայթաքել և ընկել է ցած։ Փաստի առթիվ Նաիրիի ոստիկանության քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի