ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին ծանոթացել է կետ առ կետ: Նշելով այս մասին Armlur.am-ի հետ զրույցում՝ նա հավելեց, թե ցավում է, որ պատգամավորների և հասարակության մեծամասնությունն այդպես էլ չկարողացավ հասկանալ՝ իրենից ինչ է ներկայացնում այդ պայմանագիրը:
«Խնամքով թաքցվում է հասարակությունից, թե ինչ ենք մենք ընդունում և ուր ենք գնում: Ասում են, որ բանակցությունների ժամանակ չեն կարող հրապարակել, սակայն այժմ բանակցություններն ավարտված են, և Ռուսաստանն այսօր վավերացրել է մի փաստաթուղթ, որ մեր հասարակությունը չգիտի», – ընդգծեց նա:
Նա հավելեց, որ դեմ է քվեարկելու, քանի որ այն հակասահմանադրական փաստաթուղթ է: