Հայաստանի խոշորագույն հարկատու հանդիսացող “ՀայՌուսգազարդ” ընկերությունը երեկվա դրությամբ չէր հրապարակել նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: Մինչդեռ այդ ընկերությանը կառավարության տրամադրած լիցենզիայի պայմանների համաձայն, “ՀայՌուսգազարդը” պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը, մամուլում հրապարակել նախորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում նախատեսված են տույժեր նախազգուշացումից մինչև լիցենզիայից զրկում: Ընկերության մամուլի ծառայությունից երեկ թերթի թղթակցին ասել են, թե չգիտեն` երբ կհրապարակվի հաշվետվությունը: Հաշվի առնելով այն տեղեկությունները, որ շրջանառվում են ,ՀայՌուսգազարդիե ապագայի վերաբերյալ, հաշվետվության հրապարակումը հազիվ թե պայմանավորված է տեխնիկական անփութությամբ: Բանն այն է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ` այս ընկերությունն աշխատում է հսկայական վնասներով, ինչի պատճառով, ըստ հավաստի տեղեկությունների, “Գազպրոմը” քննարկում է “ՀայՌուսգազարդում” ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը գնելու հարցը: Եթե դա իրականություն դառնա, ապա “ՀայՌուսգազարդի” կառավարումը ևս կանցնի ռուսներին:
168 ժամ. ՀայՌուսգազարդի կառավարումը և՞ս կանցնի ռուսներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ