Երևանցիները խստորեն դատապարտում են ինչպես Ադրբեջանի անսպասելի գրոհը հայկական ուղղաթիռի ուղղությամբ, այնպես էլ ոչ պակաս լկտի պահվածքը վթարի վայրը շրջափակված պահելու և զոհված հայորդիների դիակները չհանձնելու առումով:
Armlur.am-ի զրուցակիցները գրեթե միաբերան նշում էին, որ տեղի ունեցածը համարժեք պատասխան պետք է ստանա, և հայկական ներողամտությունը պաշտոնական Բաքվին մշտապես նորանոր դավադրությունների առթ է տալիս ու համարձակություն ներշնչում անպատիժ մնացող ալիևյան վարչակարգին:
Մարդիկ անիմաստ են համարում նաև միջազգային հանրության ջանքերը: Առնվազն վերջին երկու տասնամյակում բազմաթիվ առիթներ են եղել համոզվելու, որ հետամնաց մեր հարևանը միջազգային հանրության կոչերը պարզապես անուշադրության է մատնում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան