Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարություն որևէ դիմում դեռևս չի ստացվել`երեկ թերթի թղթակցին հայտնել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Թերթը նշում է, որ թափուր պաշտոնի մրցույթ հայտարարվել էր այն բանից հետո, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` այդ բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ նոր թեկնածուների դիմումների ընդունման ժամկետ էր սահմանվել մայիսի 2-ից մինչև հունիսի 1-ը: Ուշագրավ է, որ այս ընթացքում ոչ միայն ոչ ոք դիմում չի ներկայացրել, այլևս չեն քննարկվում Լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնին հավակնողների անուններ: Ի դեպ, որոշ ժամանակ խոսվեց Սերժ Սարգսյանի եղբոր` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանի մասին, սակայն վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, շտապել է հերքել այդ լուրերը: Լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը նախատեսված է հունիսի 12-ին:
Հայկական ժամանակ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի թափուր տեղի մրցույթի համար դեռ որևէ դիմում չկա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ