Դաժանությամբ սպանություն կատարած երիտասարդին ձեռբակալեցին (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 29-ի կեսգիշերին Կապանի բժշկական կենտրոնից հայտնել էին ոստիկանության Կապանի բաժին, որ կանչով մեկնել են Շահումյան փողոցի 13 շենքի 46 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի` բռնության հետքերով: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարան են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ- քննչական խումբը, ովքեր պարզել են, որ տեղի է ունեցել սպանություն, իսկ սպանվածը նույն բնակարանի բնակիչ, 85-ամյա Հրանտ Ծատրյանն էր:
Ծատրյանի մահը վրա է հասել գլխին և մարմին ստացած բռունցքի և դանակի հարվածներից: Նույն օրը Ոստիկանության քրեական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ` ՀՀ քրօր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Այսօր`մայիսի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳՎ) աշխատակիցները Երևանի Լեփսուսի փողոցից ՔՀԳՎ բերման ենթարկեցին մի երիտասարդի:  Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այդ երիտասարդը նախկինում 3 անգամ դատապարտված, 29-ամյա Կարեն Նավասարդյանն է, ով արդեն ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել, որ սպանությունը կատարել է ինքը` Հրանտ Ծատրյանին ծեծելով և դանակով հարվածելով:
Կապանի ոստիկանները ասում էին. “Մենք չհասցրինք դրան բռնել, քրեական հետախուզության տղերքը մեզնից առաջ ընկան”:
 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս