![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/pic_951b1f6213afc5afd4eae0c2c1b26e16.jpg)
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ռուսաստանն ահաբեկչական պետություն է անվանել. տեղեկացնում է DELFI-ն:
«Այսօր Ուկրաինան պայքարում է խաղաղության համար ողջ Եվրոպայում: Եթե իր հարևանի հանդեպ ագրեսիա իրականացնող պետությանը չկանգնեցնենք, ագրեսիան կարող է տարածվել Եվրոպայով և ավելի հեռու», – ասել է նա LRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
Գրիբաուսկայտեն նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է քաղաքական, հումանիտար և ռազմական օգնություն, որպեսզի այն կարողանա շարժվել եվրոպական ուղղությամբ:
Լտվայի նախագահի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի թելադրել փոքր կամ մեծ պետությանը, թե ինչպես այն պետք է ապրի: