
Իտալական «Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը պատասխանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Վերջինս նշել էր, որ Գոմեսը լավն է, սակայն ֆիզիկապես թույլ է և «նուրբ», ինչի պատճառով էլ վնասվածքներ է ստանում:
«Նա սիրում և աջակցում է Գերմանիայի հավաքականին, սակայն ֆուտբոլի մասնագետ չէ: Այդուհանդերձ, չեմ կարող փոխել այն, ինչ արդեն կատարվել է և լավատեսորեն եմ նայում ապագային»,- հայտարարել է նա: