
Ելնելով Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի առաջին կետի պահանջից, հաշվի անելով որ ՀՀ նորընտիր Ազգային Ժողովը գումարել է առաջին նիստը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության նախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը: Այդ մասին այսօր` մայիսի 31-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` կառավարության անդամները պարտավոր են շարունակել իրենց պարտականությունների կատարումը` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: