
Մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող “Սթար-22” սուպերմարկետից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել սուպերմարկետի 22-ամյա վաճառողուհուն: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, աղջիկը խոստովանական բացատրություն է տվել, որ մայիսի սկզբին սուպերմարկետի հանդերձարանի պահարանից գողացել է իր աշխատանքային ընկերուհու “Սամսունգ Դուոս” տեսակի բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն: