Դա լրագրողական խաղ էր, որով փորձում էին հարվածել և՛ ինձ, և՛ վարչապետին: Անդրադառնալով երեկ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանի՝ Արման Սահակյանին արված նկատողությանը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն էր արել Արման Սահակյանին, ով ԱԺ նախագահի որդին է: Դրանից հետո Ա. Սահակյանը հայտարարել էր, թե վարչապետն իր վրա ձայնը չէր բարձրացրել, հակառակ դեպքում` համարժեք պատասխան կտար:
«Կապել են իմ որդու հետ, իբր թե վեճ է եղել, ինչ-որ վատ խոսակցություններ են եղել: Հավատացնում եմ ձեզ, որ նման բան չկա: Երկրորդն էլ՝ դուք սովորություն եք դարձրել չեղած բանից սենսացիա սարքեք: Վարչապետն իմ շատ լավ բարեկամն է, իմ ընկերն է, մենք միասին նույն թիմում ենք : Եվ սկսել եմ չհետևել նման բովանդակությամբ նյութերին», – ընդգծեց նա: