Մայիսի 30-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար օգնություն է անհրաժեշտ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը:
Նույն օրը, ժամը 11.20-ին Եղվարդի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ծննդատան շենքի մոտակայքում օձ են նկատել, որին բռնելու համար օգնություն է անհրաժեշտ:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը:
Նույն օրը, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մուշավան թաղամասի 11-րդ փողոցի 8-րդ հողակտորի շրջակայքում բնակիչներն օձ են նկատել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը:
Բոլոր երեք դեպքերում տարածքն ուսումնասիրելուց հետո շրջակայքում օձ չի հայտնաբերվել: