
ԿԺՀ- ում 100 հազ-ից ավելի մարդ է բռնել գաղթի ճամփան՝ զանգվածային մահապատժից, կտտանքի եւ բռնաբարությունից խուսափելու համար, գրում է BBC-ին: Այս վտանգների պատճառը բախումներն են կառավարական բանակի եւ ՄԱԿ-ի կողմից պատերազմական հանցագործ ճանաչված Բոսկո Նտագանդայի ղեկավարած ապստամբների միջեւ: Մայիսին երկրի Հարավային Կիվու նահանգում գրեթե ամեն օր տասնյակ մարդիկ են սպանվել, իսկ տեղահանված մարդկանց թիվը այդ երկրում 3 տարում հասել է իր մաքսիմումին՝ 2 մլն մարդ: