ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ հեղափոխական դաշնակցություն” կուսակցության ԱԺ խմբակցությունը չի մասնակցելու ՀՀ 5-րդ գումարման ԱԺ նախագահի և տեղակալների ընտրությանը, այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունից առաջ, պատգամավորների առաջարկությունների ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
“Անցյալի դառը փորձից ելնելով մենք հույս ունենք, որ դուք կանեք ամեն ինչ, որպեսզի պահպանվի ԱԺ կանոնակարգ օրենքը”,- իր ելույթում հույս հայտնեց դաշնակցական պատգամավորը:
Նշենք, որ այսօր՝ ժամը 11:30-ին, կսկսվի ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունը, առաջադրված միակ թեկնածուն ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն է: Աժ նախագահի քվեարկությունը կավարտվի ժամը 12:30-ին:




Լրահոս