Իժևսկում դատապարտվել է «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը (Գևորիկ Նեֆտեկամսկի)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Իժևսկ քաղաքի դատարանը դատապարտել է 33-ամյա հայազգի «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Գևորիկ Նեֆտեկամսկի: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի պահման մեջ և դատապարտել երեքուկես տարվա ազատազրկման. տեղեկացնում է «Փրայմ քրայմը»:

Հիշեցնենք, որ Գևորգ Գրիգորյանը 2012թ. սեպտեմբերին թագադրվել էր Լևան Բուլիսկերիայի հետ միասին՝ Դեդ Հասանի Պիգերի մենգրելյան կառույցի կողմից: Դա տեղի էր ունեցել Դուբայում սուխումյան-քութաիսյան կլանի համատեղ կնքումից հետո: Ուղիղ մեկ տարի առաջ Գևորիկը ձերբակալվել էր Իժևսկում թմրանյութերի մեծ խմբաքանակով, ինչի համար նա ստիպված կլինի «նստել» մինչև 2017թ. մայիս ամիսը:




Լրահոս