
Հինգերորդ գումարման առաջին նիստի ընթացքում փակ-գաղտնի քվեարկությամբ 102 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը: Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր, որոնցից անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը չորրորդ գումարման ԱԺ-ի նախագահի պաշտոնից ազատվել էր ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու նպատակով: Նրան այդ պաշտոնում փոխարինել էր ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: